6 ապրիլի 2012 - 18:09 AMT
Իրանը բենզին կառաքի Հայաստան

Իրանը բենզին կվաճառի Հայաստանին և Վրաստանին: Այդ մասին, ինչպես հայտնում է IRINN գործակալությունը, ապրիլի 6-ին հայտարարել է Իրանի նավթի նախարար Ռուստամ Կասեմին:

«Այժմ մենք բավարար բենզին ենք արտադրում երկրի կարիքները բավարարելու համար, իսկ մնացած մասը կարող ենք վաճառել հարևան երկրներին մինչև տարեվերջ»,-ասել է նա:

Նախարարը հավելել է, որ առաջին փուլում Իրանը բենզին կվաճառի Հայաստանին և Վրաստանին:

Ինչպես հայտնել է Իրանի նախարարը, ներկայումս Իրանն արտահանում է 55 մլն խմ նավթամթերք աշխարհի 70 երկրներ: