6 ապրիլի 2012 - 18:34 AMT
Թեհրան. Իրանի հանդիպումը «վեցնյակի» հետ կարող է տեղի ունենալ որտեղ ասես, միայն ոչ Ստամբուլում

«Իրանի և «վեցնյակի» երկրների միջև քննարկումները կարող են իրականանալ Հնդկաստանում, Իրաքում, Սիրիայում կամ Լիբանանում», հայտարարել է Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով կոմիտեի փոխնախագահ Մուհամմեդ Իսմայիլ Կովսարին, հաղորդում է FARS-ը:

«Սկզբում Թեհրանը որպես հանդիպման վայր էր ընտրել Ստամբուլը, սակայն Սիրիայի նկատմամբ քաղաքականության պատճառով ստիպված եղանք փոխել այն»,-հավելել է նա: