6 ապրիլի 2012 - 19:18 AMT
Ժողովրդավարություն ամերիկյան ձևով. Ծովային հետևակի սերժանտը կարող է հեռացվել Օբամային քննադատելու համար

Ամերիկյան ծովային հետևակի սերժանտ Հարի Սթայնը ներկայացվել է բանակից հեռացման ինտերնետում ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հասցեին քննադատական արտահայտությունների համար, հաղորդում է Agence France-Presse-ը:

Քեմփ Պենդլտոն բազայում Ծովային հետևակի կորպուսի զինվորական կոլեգիան ապրիլի 5-ին երաշխավորել է հեռացնել 26-ամյա սերժանք Սթայնին: Այս հարցով վերջնական որոշում կընդունի գեներալի կոչումով հրամանատարը:

Սերժանտ Սթայնը Facebook-ում և այլ սոցցանցերում քննադատել է Օբամային և նրան անվանել վախկոտ և «էթնիկ ու կրոնական թշնամի»: