Տեղեկատվական աղբյուրները հաղորդում են, որ Իսրայելի բանակը դիրքեր է զբաղեցնում Եգիպտոսի հետ սահմանին: Ըստ Պաղեստինի տեղեկատվական կենտրոնի, Իսրայելի ռազմական մեքենաների մեծաքանակ խմբավորում է տեղակայվել Եգիպտոսի և Պաղեստինի ընդհանուր սահմանի ողջ երկայնքով:
Իսրայելը շարունակում է նաև պատի կառուցումը Եգիպտոսի հետ սահմանին:
Իսրայելի բանակի հրամանատարությունը հինգշաբթի հայտարարել էր, որ Սինայի թերակղզուց Իլատ զբոսաշրջային հանգստավայրի ուղղությամբ հրթիռ է արձակվել: Իր հերթին Հյուսիսային Սինայի նահանգապետը հերքել էր այդ հաղորդագրությունները: