7 ապրիլի 2012 - 11:14 AMT
Անկուսակցական թեկնածուն դաժան ծեծի է ենթարկվել Արմավիրի մարզում

Ինչպես հայտնում են մի շարք հայկական թերթեր, երեկ դաժան ծեծի է ենթարկվել մեծամասնական ընտրակարգով առաջադրված անկուսակցական թեկնածու Մերուժան Մխոյանը: Ըստ մամուլի հրապարակումների, Մխոյանին իբր առևանգել են սեփական տնից, հետո ծեծել են տեղի գերեզմանատանը:

Ըստ թերթերի, ծեծի մասնակիցներից մեկը հանրապետական պատգամավոր Նահապետ Գևորգյանի որդին է եղել: Սակայն ինքը պատգամավորը «Հայկական ժամանակ» թերթին տված հարցազրույցում հերքել է այդ տեղեկատվությունը. «Այդ ամենը սուտ է:

Նման բան չկա, սուտ խոսակցություններ են, հերթական շոու: Առջևում ընտրություններ են, ահա որոշել են շոու սարքել: Ոչ մի նման բան չի եղել: Ես չեմ հավատում, որ նման բան է եղել»,-ասել է նա:

Այդ ընտրատարածքում ՀՀԿ թեկնածու, «ՄԱՊ» ընկերության սեփականատեր Ալիկ Պետրոսյանը նույնպես թերթին հայտնել է, որ նրան նման միջադեպի մասին ոչինչ հայտնի չէ: Ըստ նրա, նա ամբողջ օրն Երևանում է եղել:

Թերթը հայտնում է, որ իրենց չի հաջողվել կապվել Արմավիրի մարզը ներկայացնող պատգամավոր, ԲՀԿ անդամ Ռուստամ Գասպարյանի հետ, իսկ կուսակցությունում ասել են, որ ոչ մի առնչություն չունեն այդ միջադեպի հետ