7 ապրիլի 2012 - 14:43 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Երևանում սկսվել է «Օրինաց երկիր» կուսակցության հանրահավաքը

Երևանում սկսվել է «Օրինաց երկիր» կուսակցության հանրահավաքը, առաջինը ելույթ ունեցավ ԱԺ ՕԵԿ խմբակցության անդամ Հովհաննես Մարգարյանը: Ինչպես հայտնում է PanARMENIAN.Net-ի թղթակիցը, Հովհաննես Մարգարյանը շնորհակալություն է հայտնել հավաքվածներին հանրահավաքին մասնակցելու համար, շնորհավորել է բոլոր կանանց Մայրության ու գեղեցկության օրվա կապակցությամբ:

Իր հերթին ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը նշեց, որ կուսակցությունն ընտրությունների է գնում մրցունակ նախընտրական ծրագրով և քաղաքական գործիչներով, որոնք կարող են այն կյանքի կոչել:

Ազատության հրապարակում հավաքվել են մոտ 3000 մասնակիցներ, որոնց առջև հերթով ելույթ են ունենում կուսակցության ընտրացուցակը գլխավորող ՕԵԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը, ԱԻՆ ղեկավար Արմեն Երիցյանը, գյուղնախարար Սերգո Կարապետյանը:

ՖՈՏՈՇԱՐՔ