7 ապրիլի 2012 - 15:00 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
ՕԵԿ փոխնախագահ. Մեր հաղթանակը Հայաստանի, նրա քաղաքացիների շահերի հաղթանակը կլինի

«Ես վստահ եմ, որ մենք հաղթելու ենք մայիսի 6-ի ընտրություններում և ունենալու ենք օրինաց երկիր»,-հայտարարել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը՝ ելույթ ունենալով Երևանի Ազատության հրապարակում ընթացող հանրահավաքում:

Իր հերթին ՕԵԿ փոխնախագահ Մհեր Շահգելդյանը հավելել է, որ «ՕԵԿ հաղթանակը Հայաստանի, նրա քաղաքացիներ շահերի հաղթանակը կլինի»:

ՊՆ նախկին մամլո քարտուղար Դավիթ Կարապետյանը կոչ է արել հավաքվածներին մտածել, թե ինչ միջոցներով են որոշ թեկնածուներ «բարեգործություն» անում, հիշել, որ բաժանած դիզվառելիքը կվերջանա, իսկ ասֆալտը կքանդվի:

Հանրահավաքում ելույթներ են ունենում ՕԵԿ մարզային բաժանմունքների ներկայացուցիչները, որոնք վստահություն են հայտնում, որ կուսակցությունը նախագահ Արթուր Բաղդասարյանի գլխավորությամբ կհաղթի առաջիկա խորհրդարանական ընտրություններում:

Ազատության հրապարակում ընթացող ՕԵԿ հանրահավաքին մասնակցում է մոտ 3000 մարդ:

Խորհրդարանական ընտրությունները Հայաստանում տեղի կունենան մայիսի 6-ին: Ընտրություններին մասնակցում են ութ քաղաքական ուժեր՝ ՀՀԿ, ԲՀԿ, ՀՅԴ, ՕԵԿ-ը, «Ժառանգությունը, Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը, Կոմունիստական կուսակցությունը, «Միավորված հայեր» կուսակցությունները և մեկ նախընտրական դաշիքն ի դեմս ՀԱԿ-ի:

ՖՈՏՈՇԱՐՔ