7 ապրիլի 2012 - 16:27 AMT
Ուկրաինայի գլխավոր դատախազությունը ստուգում է Յուլիա Տիմոշենկոյի մասնակցությունը 3 պատվիրված սպանություններին

Ուկրաինայի գլխավոր դատախազությունը ստուգում է նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի և կառավարության նախկին ղեկավար Պավել Լազարենկոյի մասնակցությունը երեք պատվիրված սպանություններին: Այդ մասին «Ինտեր» հեռուստաալիքի եթերում հայտարարել է Ուկրաինայի գլխավոր դատախազի առաջին տեղակալ Ռենատ Կուզմինը:

Մասնավորապես, դա վերաբերվում է գործարար պատգամավոր Եվգենի Շչերբանի և Ազգային բանկի նախկին ղեկավար Վադիմ Գետմանի սպանություններին: