7 ապրիլի 2012 - 17:00 AMT
Մահվան ելքով պատահար

ՀՀ ոստիկանությունից PanARMENIAN.Net-ին տեղեկացրեցին, որ երեկ` ժամը 23:00-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն Վենտո» մակնիշի ավտոմեքենան Մասիս-Էջմիածին ճանապարհի 14-րդ կմ-ին բախվել է ճամփեզրի քարին և շրջվել:

Պատահարի հետևանքով վարորդը՝ 54-ամյա Արայիկ Մարգարյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ գիտակցության չգալով մահացել է:

Կատարվում է քննություն: