7 ապրիլի 2012 - 17:10 AMT
Մեկ ժամից կսկսվի Armenia Music Awards մրցանակաբաշխությունը

Մոսկվայի «Ռոսիա» համերգասրահում մեկ ժամից կսկսվի Armenia Music Awards մրցանակաբաշխությունը: Այն կազմակերպում է «Արմենիա Փրոդաքշն» ընկերությունը: Մրցանակաբաշխությունը հեռարձակվելու է Հայաստանի հանրային հեռուստատեսությամբ, ուղիղ եթերով:

Այս տարի մրցանակաբաշխության հատուկ հյուրն է ֆրանսիացի լեգենդար դերասան Ալեն Դելոնը, ում դերասան Արմեն Ջիգարխանյանը հայ ժողովրդի անունից հանձնելու է հատուկ մրցանակ: Դելոնի մասնակցությունը միջոցառմանը կասկածի տակ էր, քանի որ նա օրերս սրտի հետ կապված խնդիրների պատճառով հոսպիտալացվել էր: Այնուամենայնիվ նա կմասնակցի միջոցառմանը:

Արարողության հյուրերի շարքում են լինելու «Մրցանակաբաշխության մուսա» Իրինա Ալեգրովան, հայ էստրադայի ներկայացուցիչներ, շոումեն Միխայիլ Գալուստյանը, ինչպես նաև ստամբուլաբնակ հայազգի երգչուհի Սիբիլը: