7 ապրիլի 2012 - 17:30 AMT
Պենտագոնի ղեկավարը 1 մլն դոլարի թռիչքներ է կատարել

Պենտագոնի ղեկավար Լեոն Պանետտան իր անձնական նպատակներով օգտագործել է Պենտագոնի ավիապարկը, և դա ԱՄՆ ՊՆ համար արժեցել է շուրջ 1 մլն դոլար: Այդ մասին հաղորդում է Associated Press-ը, հաղորդում է Gazeta.Ru-ն:

Այդ զգալի գումարի պատճառ են դարձել Պանետտայի հաճախակի այցելությունները Կալիֆորնիայի հյուսիս, որտեղ բնակվում է նրա ընտանիքը: Նա չի կարող այլ կերպ ճանապարհորդել իր կարգավիճակի պատճառով: Պանետտան առաջարկել է փոխհատուցել վնասն ԱՄՆ բյուջեին: Նման դեպքերում ընդունված ձևակերպման համաձայն, գումարը, որը Պենտագոնը կստանա իր ղեկավարից, չի գերազանցի 17 հազար դոլարը: