9 ապրիլի 2012 - 12:41 AMT
Sony-ն 2012-ին աշխատանքից 10 հազար աշխատակցի կհեռացնի

Ճապոնական Sony ընկերությունը պատրաստվում է 2012-ի ֆինանսական տարում աշխատանքից ազատել 10 հազար աշխատակցի, կամ տասնյակ երկրներում ամբողջ աշխատակազմի մոտ 6 տոկոսը:

Նման որոշում ընկերությունը ստիպված էր կայացնել հսկայական ֆինանսական կորուստների համար, որոնք գերզանցել են ամենավատատեսական կանխագուշակումները: Հիմնական պատճառները հեռուստացույցների արտադրության վերակազմավորումն է ու Ճապոնիայի և Թաիլանդի բնական աղետների հետևանքները: Դրանք ժամանակավորապես կաթվածահար են արել ընկերության բազմաթիվ գործարանների աշխատանքներ:

Sony-ին ուղղված ևս մեկ հարված էր նախորդ տարի իրականացված հաքերային աննախադեպ գրոհները, որոնք հանգեցրել են ոչ միայն կորուստների, այլ նաև ընկերության հեղինակության անկման:

2011-ի ֆինանսական տարում Ճապոնացի արտադրողի օպերացիոնալ կորուստները կազմել են ավելի քան 1.2 մլրդ դոլար, իսկ զւոտ կորուստը` 2.9 մլրդ դոլար, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: