9 ապրիլի 2012 - 13:17 AMT
Վարուժան Հակոբյանը Ֆիլադելֆիայի բաց մրցաշարի առաջատարն է

Գրոսմայստեր Վարուժան Հակոբյանը (ԱՄՆ) Ֆիլադելֆիայում անցկացվող բաց մրցաշարում յոթ տուրից հետո վաստակել է 5,5 միավոր եւ գլխավորում է աղյուսակը:

Նույնքան միավոր ունեն գրոսմայստերներ Սերգեյ Էրենբուրգը (Իսրայել), Ջոն Համերը (Նորվեգիա) եւ Սեմ Շանկլանդը (ԱՄՆ), բայց նրանք հայ շախմատիստին զիջում են լրացուցիչ ցուցանիշներով:

Գրոսմայստեր Վիգեն Միրումյանը (Չեխիա) Գերմանիայի Նորդերշտադտ քաղաքում անցկացվող օփենում հինգ տուրից հետո վաստակել է 4 միավոր: Նա կես միավորով է ետ մնում չորս առաջատարներից: