9 ապրիլի 2012 - 13:33 AMT
Հայաստանի սամբոյի հավաքականը հայրենիք կվերադառնա 11 մեդալով. 1 ոսկե, 2 արծաթե, 8 բրոնզե

Բուխարեստում ավարտվել է Սամբոյի Եվրոպայի պատանիների, աղջիկների երիտասարդների առաջնությունը : Հայաստանի սամբոյի հավաքականը հայրենիք կվերադառնա 11 մեդալով. 1 ոսկե, 2 արծաթե, 8 բրոնզե: Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկով 21 պետությունների շարքում գրավեց պատվավոր 3-րդ հորիզոնականը:

Մրցաշարի վերջին օրը հատկապես ուրախալի էր հայ սամբիստների համար: Ապրիլի 8-ին գերազանց հանդես եկավ մեր պատանիներից՝ 56 կգ քաշային կարգում հանդես եկող Գոռ Մալյանը, ով գերազանց անցկացնելով բոլոր գոտեմարտերը, հաղթանակ տարավ բոլոր մրցակիցների նկատմամբ և հռչակվեց Եվրոպայի չեմպիոն:

Մեր երիտասարդական հավաքականից՝ օրը հաջողակ էր 74 կգ քաշային Սուրեն Գառնիկյանի համար. նա բարձրացավ պատվո պատվանդանի 3-րդ հարթակին և արժանացավ բրոնզե մեդալի:

Ստորև ներկայացնում ենք մեր մեդալակիրներին.

Պատանիներ՝

Մալյան Գոռ-56 կգ ք/կ՝ 1-ին տեղ

Ղազարյան Ջիվան-48 կգ՝ 2-րդ տեղ

Մխիթարյան Գրիգոր-52 կգ ք/կ՝ 3-րդ տեղ

Ալեքսանյան Հովհաննես-60 կգ ք/կ՝ 3-րդ տեղ

Պետրոսյան Էդիկ-81 կգ ք/կ՝ 3-րդ տեղ

Աղջիկներ

Խաչատրյան Ռոզա -52 կգ ք/կ՝ 3-րդ տեղ

Երիտասարդներ

Մանուկյան Մաքսիմ- 52 կգ ք/կ՝ 2-րդ տեղ

Զատիկյան Լենդրուշ-48 կգ ք/կ՝ 3-րդ տեղ

Մանուկյան Ռաֆիկ-68 կգ ք/կ՝ 3-րդ տեղ

Գառնիկյան Սուրիկ-74 կգ ք/կ՝ 3-րդ տեղ

Կարապետյան Մհեր-82 կգ ք/կ՝ 3-րդ տեղ