9 ապրիլի 2012 - 16:02 AMT
Երևանում առաջիկա օրերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ

Հանրապետության տարածքում ապրիլի 9-ին` առավելապես օրվա երկրորդ կեսին առանձին շրջաններում, իսկ ապրիլի 10-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Քամին`հարավ-արևմտյան 2-7 մ/վրկ, ամպրոպի ժամանակ կդիտվի քամու ուժգնացում մինչեւ 15-20մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 9-10-ին կբարձրանա 3-5 աստիճանով:

Երևանում ապրիլի 9-ին օրվա երկրորդ կեսին հնարավոր է անձրև, իսկ 10-ին` կարճատև անձրև և ամպրոպ: