9 ապրիլի 2012 - 16:28 AMT
Այվազովսկու «Վենետիկյան տեսարան. Սան Ջորջո Մաջորե» կտավը կցուցադրվի Մոսկվայում

Ապրիլի 25 և 26-ին MacDougall's արվեստի տունը կանցկացնի ռուսական արվեստի նախաաճուրդային ցուցահանդես Մոսկվայի Վոլխոնկայի արվեստների կենտրոնում: Ցուցադրության մեջ կընդգրկվեն առաջիկա ռուսական աճուրդների 22 թոփ-լոտեր:

Աճուրդները տեղի կունենան մայիսի 27-ին և 30-ին Լոնդոնում: Ցուցահանդեսում ներկայացված աշխատանքները նախնական գնահատվում են 10 մլն ֆունտ ստեռլինգ: Ինչպես հայտնում է աճուրդային տան մամլո ծառայությունը, ցուցահանդեսի իսկական զարդը կդառնա Հովհաննես Այվազովսկու «Վենետիկյան տեսարան. Սան Ջորջո Մաջորե» կտավը:

Աճուրդում կներկայացվեն նաև այլ հայտնի նկարիչների գործեր: