9 ապրիլի 2012 - 16:52 AMT
Իրանի ազգային նավթային ընկերությունը բողոք կներկայացնի գերմանական ընկերության դեմ

Իրանի նավթամթերքի վերամշակման ու բաշխման ազգային ընկերությունը բողոք կներկայացնի Եվրոպական միությանը` ԵՄ, ընդդեմ գերմանական նավթային «Մանն» ընկերության Շազանդեի նավթավերամշակող գործարանի ընդլայնման վերաբերյալ պարտավորությունները չկատարելու համար:

Մինչ Իրանի դեմ ուղղված բանաձևերի ընդունումն ու Իրանի նավթային արդյունաբերության շրջափակումը գերմանական «Մանն» ընկերությունը Իրանի ազգային ընկերության հետ պայմանագիր էր կնքել մեքենասարքավորումների վաճառքի և տեղադրման վերաբերյալ, հայտնում է «Ինովեշչանիե» գործակալությունը:

Գերմանական ընկերությունը մինչ օրս հրաժարվում է կատարել պարտավորությունները: Իսկ Իրանի նավթի նախարար Ռուստամ Կասեմին արգելել է օտարերկրյա նորարարություններ և նորամուծություններ ձեռք բերել: