9 ապրիլի 2012 - 16:55 AMT
Մոսկվայի Կուրսկի կայարանում ռումբ են որոնում

Մոսկվայի Կուրսկի կայարանում պայթուցիկ սարք են որոնում, հայտնում է «Ինտերֆաքսը»: Կայարանում տեղադրված ռումբի մասին հեռախոսով հայտնել է անհայտ անձը: Կայարանում գտնվող մարդիկ տարհանվել են, զննվում են կայարանի բոլոր տարածքներն ու հատվածները: Շենքից տարհանվել է վեց հազար մարդ՝ բոլոր ուղևորներն ու անձնակազմը:

Ստուգումը, սակայն գնացքների երթևեկության ժամանակացույցի վրա չի անդրադարձել:

Վերջին անգամ Կուրսկի կայարանում ռումբի տեղադրման մասին կեղծ ահազանգ է ստացվել մարտի 28-ին: Վերջին անգամ կայարանում գտնվող մարդիկ տարհանվել են հունվարի 17-ին: