9 ապրիլի 2012 - 18:30 AMT
Մոսկվայի Կուրսկի կայարանում պայթուցիկ սարքի տեղադրման մասին ահազանգը կեղծ էր

Մոսկվայի Կուրսկի կայարանում պայթուցիկ սարքի տեղադրման մասին ահազանգը կեղծ էր, հայտնել է ՌԻԱ Նովոստիին աղբյուրը իրավապահ մարմիններում:

«Մարդկանց տարհանելուց հետո, կայարանի տարածքը զննեցին կինոլոգներն ու ոչ մի պայթուցիկ սարք չեն հայտնաբերել»,-ասել է զրուցակիցը՝ հավելելով, որ կայարանն աշխատում է սովորական ռեժիմով: