WBO վարկածով երկրորդ միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն Ռոբերտ Շտիգլիցը մայիսի 5-ին Էրֆուրտում կհանդիպի բրիտանացի Ջորջ Գրոուվզի հետ: Մեծ է հավանականությունը, որ Ռոբերտ Շտիգլից-Ջորջ Գրոուվզ գոտեմարտի հաղթողը կհանդպի Արթուր Աբրահամի հետ:
«Դիտել եմ Աբրահամի վերջին մենամարտը լեհ Պետր Վիլշևսկու հետ: Լեհ մարզիկը լավ մրցակից է, սակայն ես միանգամայն այլ մակարդակի բռնցքամարտիկ եմ: Բացի այդ, վերջին մենամարտերում նկատելի էր, որ Աբրահամի համար ավելի բարդ է բռնցքամարտել երկրորդ քաշային կարգում, որտեղ նա զրկված է սովորոկան ֆիզիկական առավելությունից»,-Շտիգլիցի խոսքն է մեջբերում sportbox.ru-ն:
Աբրահամը իր վերջին մենամարտում ապրիլի 1-ին միավորներով հաղթեց Վիլշևսկուն: Հայտնի է, որ հաջորդ մենամատը տեղի կունենա օգոստոսի 25-ին: