10 ապրիլի 2012 - 12:07 AMT
Մխչյան գյուղում այս գիշեր 4 մարդ է թունավորվել

Արտակարգ իրավիճակների նախարարությունից PanARMENIAN.Net-ին հայտնում են, որ ապրիլի 10-ին «1-03» ծառայությունից տեղեկացրել են, որ ժամը 00:52-ի սահմաններում թունավորման նախանշաններով Արտաշատի հիվանդանոց են տեղափոխվել Մխչյան գյուղի թիվ 8 տան բնակիչներ: ԱԻՆ-ը հայտնում է 4 տուժածների տվյալները՝ 1977 թ. ծնված Անժելա, 2000 թ. ծնված Արման, 2002 թ. ծնված Լիաննա և 2008 թ. ծնված Արտակ Իսախանյանները: Ըստ բժիշկների` տուժածների առողջական վիճակը միջին ծանրության է: