10 ապրիլի 2012 - 12:13 AMT
Սիրիայի ԱԳ նախարարը Մոսկվա է ժամանել` Լավրովի հետ քննարկելու սիրիական ճգնաժամը

Այսօր տեղի կունենան ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և նրա սիրիացի պաշտոնակից Վալիդ Մուալեմի բանակցությունները: Վերջինս Մոսկվա է ժամանել նախօրեին, հաղորդում է ՌԲԿ լրատվական գործակալությունը:

Քննարկվելու է սիրիական ճգնաժամը, մարդասիրական օգնության հարցերն ու Սիրիայում խաղաղության հասնելու հեռանկարները: