10 ապրիլի 2012 - 12:55 AMT
Оլիմպիական խաղերին ընդառաջ Երևանում անցկացվում է գիտաժողով

Լոնդոնի Оլիմպիական խաղերին հնարավորինս լավ նախապատրաստվելու նպատակով Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն գիտաժողով է կազմակերպել Հայաստանի հավաքականների մարզիչների, սպորտային բժիշկների և հոգեբանների համար:

Գիտաժողովին կմասնակցում են Բելառուսի, Լեհաստանի, Ռուսաստանի, Շվեդիայի, Վրաստանի, Ռումինիայի և Հայաստանի ` սպորտում միջազգային ճանաչում ունեցող գիտնականներ:

Վնասվածքների արագ և լիարժեք վերականգնման հարցերի շուրջ ելույթ կունենա Պավել Կասրաձեն, ուժերի վերականգման մասին կխոսի Նիկոլայ Կրուչինսկին, դեղաբուժության` ՀԱՕԿ-ի բաժնի վարիչ Արեգ Հովհաննիսյանը, հաղորդում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը: