10 ապրիլի 2012 - 14:11 AMT
«Առէկսիմբանկ - Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն նոր կահույք է ձեռք բերել Երևանի մանկապարտեզների համար

Երևանի քաղաքապետարանի նախադպրոցական հաստատությունների վերազինման ծրագրի, ինչպես նաև «Երկրի մասշտաբով` յուրաքանչյուր երեխայի օգտին» իր սոցիալական ծրագրի շրջանակներում «Առէկսիմբանկ - Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն ֆինանսավորել է Երևանի մանկապարտեզների համար նոր կահույքի գնման ծրագիրը:

Ինչպես նշվում է բանկի մամլո ծառայության հաղորդագրության մեջ, «Առէկսիմբանկ - Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ զարգացման ռազմավարական ծրագիրը նախատեսում է «Երկրի մասշտաբով`յուրաքանչյուրի օգտին» ընդհանուր կարգախոսով սոցիալական ծրագրերի և ակցիաների իրականացում:

Բանկն արդեն իրականացրել է մի շարք ակցիաներ` ուղղված ուսանողների, անապահով ընտանիքների երեխաների, հենաշարժական համակարգի հիվանդություններով տառապող երեխաների, Հայրենական պատերազմի վետերանների աջակցմանը, ինչպես նաև մայրաքաղաքի զարգացմանն ու բարեկարգմանը:

Միայն 2011 թվականին տարբեր սոցիալական ծրագրերի իրականացմանը «Առէկսիմբանկ - Գազպրոմբանկի խումբը» ուղղել է ավելի քան 20 միլիոն ՀՀ դրամ