12 ապրիլի 2004 - 17:37 AMT
ՆԱԽԱԳԱՀԸ ՍՏՈՐԱԳՐԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ԱՐԱ ԱՐԱՄՅԱՆԻ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԸ
Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը ստորագրել է քաղաքաշինության նախարար Արա Արամյանի հրաժարականը զբաղեցրած պաշտոնից: Հիշեցնենք, որ հրաժարականի պատճառ է հանդիսացել նախարարի որդու մասնակցությունը ապրիլի 12-ին Երեւանի սրճարաններից մեկում տեղի ունեցած զինված միջադեպին: Երկրի վարչապետ Անդրանիկ Մարգարյանի որոշմամբ, ՀՀ քաղաքաշինության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել փոխնախարար Ռուզաննա Ալավերդյանը: