10 ապրիլի 2012 - 19:46 AMT
Լիբիայում ՄԱԿ-ի ավտոշարասյան վրա հարձակում են գործել

Անհայտ մարդիկ հարձակվել են ՄԱԿ-ի ավտոշարասյան վրա` Լիբիայի արևելքում գտնվող Բենգազի քաղաքում, հաղորդում է «Ինտերֆաքսը»` հղելով Euronews-ը:

Ինչպես հաղորդում է աղբյուրը, անհայտ մարդիկ ինքնաշեն ռումբ են նետել, սակայն այն նպատակակետի կողքով է անցել:

Պայթյունի արդյունքում ոչ ոք չի տուժել: