10 ապրիլի 2012 - 20:12 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Նախագահ. Տնտեսական զարգացումը անդրադառնալու է նաև բնակչության լայն շերտերի վրա

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպել է Էրեբունի համայնքի բնակչության հետ: Ամփոփելով նախորդ տարիների տնտեսական ոլորտում արվածը` նախագահը նշեց, որ իշխանությունը կարողացել է դիմակայել տնտեսական հարվածներին և հետագա տնտեսական աճի համար լուրջ նախադրյալներ ստեղծել. «Նախորդ տաևրիներին մենք գրանցել ենք տնտեսական աճ, որը սակայն, էական կերպով չի անդրադարձել հասարակության լայն շերտերի վրա: Առաջիկա մի քանի տարիներին մեր աշխատանքը լինելու է այն ուղղությամբ, որ տնտեսական զարգացումն իր ուղղակի ազդեցությունն ունենա բնակչության լայն շերտերի վրա»:

Նախագահը խոսել է նաև բնապահպանական խնդիրների և Երևանի ճարտարապետական դիմագծի պահպանման մասին, ասելով, որ տնտեսական առաջնայնությունը այլևս գերակա չի լինելու Երևանի ճարտարապետական պատկերը պահելու նկատմամբ. «Երևանի կենտրոնում որևէ կառուցապատում չի արվելու, եթե այն չի համապատասխանում քաղաքի ճարտարապետական դիմագծին: Մենք շարժվելու ենք քաղաքի դիմագիծը պահպանելու ուղղությամբ»:

ՖՈՏՈՇԱՐՔ