12 ապրիլի 2004 - 22:31 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ ԿՄԱՍՆԱԿՑԻ ՍԱՆՔՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳՈՒՄ ԿԱՅԱՆԱԼԻՔ ՀԱՊԿ ՀԱՄԱԺՈՂՈՎԻՆ
ՀՀ նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը կմասնակցի ապրիլի 16-17-ը Սանքտ Պետերբուրգում կայանալիք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի հերթական նիստին: Նիստի ընթացքում կքննարկվեն ՀԱՊԿ երկրների տարածքում անվտանգության ամրապնդմանն, ահաբեկչության եւ թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ արդյունավետ համատեղ պայքարի մեխանիզմների մշակմանն, ինչպես նաեւ ՀԱՊԿ անդամ-պետությունների զինվորական կադրերի պատրաստման համար անհրաժեշտ իրավական դաշտի ձեւավորմանն առնչվող հարցեր: