10 ապրիլի 2012 - 20:30 AMT
Ահմադինեժադը դաժանորեն է պատասխանելու նրանց, ովքեր ձգտում են սահմանափակել Իրանի` խաղաղ ատոմի իրավունքը

Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը պատրաստ է դաժանորեն պատասխանել բոլոր նրանց, ովքեր կփորձեն իր երկրին զրկել ատոմայիյն էներգիան խաղաղ նպատակներով օգտագործելու իրավունքից:

Ռուսական IRAN news տեղեկատվական գործակալության տվյալներով, Իրանի նախագահը հայտարարել է, որ յուրանքչյուրը, ով կփորձի սահմանափակել իր իրավունքը, դաժան պատասխան կստանա:

«Յուրաքանչյուրին, ով կփորձի սահմանափակել իրանցիների իրավունքները, իր այնպիսի ապտակ կհասցվի, որ կմոռան տան ճանապարհը»,-ասել է նախագահը: