11 ապրիլի 2012 - 09:38 AMT
«Հրապարակ». Սյունիքի մարզպետը որոշել է ՀՀԿ-ին քվեներ ապահովելու գործում ռեկորդ սահմանել

«Հրապարակ» թերթը գրում է, որ բռունցքների ռեկորդակիր Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը որոշել է ռեկորդ սահմանել նաև այս ընտրություններում ՀՀԿ-ի օգտին քվեներ ապահովելու հարցում: Ըստ թերթի աղբյուրների, նա տարբեր միջավայրերում բռունցքը սեղանին զարկելով` հայտարարում է, թե պիտի մարզպետների մեջ ինքը ռեկորդ սահմանի` 80 տոկոս ձայն ապահովելով ՀՀԿ-ի օգտին: Որոշ տեղեկությունների համաձայն, այդ ռեկորդը սահմանելու բուն դրդապատճառը ընտրություններից հետո մարզպետի պաշտոնը պահելն է: Այս նոր մարտավարության վերաբերյալ թերթը փորձեց մեկնաբանություն ստանալ Սուրիկ Խաչատրյանից: Նա սահմանափակվեց կարճ մեկնաբանությամբ. «Կարծում եմ` Հանրապետական կուսակցության բոլոր մարզպետներն էլ վճռական տրամադրություն ունեն ռեկորդային թիվ ապահովեն»: Այնպես որ, Սյունիքը լիսկաթափելու ասյունեցիների ջանքերը կարող են հօդս ցնդել, եթե նրանք քվեարկեն ՀՀԿ-ի օգտին, գրում է«Հրապարակ» թերթը: