Հոլիվուդյան հայտնի դերասան Ջորջ Քլունին կազմակերպում է բարեգործական ճաշ, դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ, ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի նախընտրական քարոզարշավին աջակցելու համար միջոցներ հավաքելու նպատակով:
Ճաշը նախատեսվում է 150 անձի համար, հաղորդում է Հոլիվուդյան ազդեցիկ «Հոլիվուդ ռեփորթեր» ամսագիրը: Հրատարակության տվյալներով, «Օսկարի» դափնեկրի ընկերությունում ճաշը յուրաքանչյուր ցանկացողի համար կարժենա 40 հազար դոլար:
Վերջին ժամանակներս Քլունիի անունը հայտնվում է նորություններում` կապված նրա հասրակական ակտիվ ու նաև աղմկոտ գործունեության հետ: Այսպես, մարտի կեսերին Քլունին ձերբակալվել էր ԱՄՆ մայրաքաղաքում Սուդանի դեսպանատան դեմ ցույցին մասնակցելու համար: Դերասանին ազատ էին արձակել 100 դոլար տուգանք վճարելուց հետո միայն, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: