11 ապրիլի 2012 - 15:13 AMT
Մինչ տարեվերջ Հայաստանում արդեն կգործի վենչուրային հիմնադրամ` ՏՏ ոլորտի ֆինանսավորման համար

Մինչև տարեվերջ Հայաստանում արդեն կգործի վենչուրային հիմնադրամ ՏՏ ոլորտի նորեկների ֆինանսավորման համար: Այդ մասին ապրիլի 11-ին Երևանում մամլո ասուլիսում ասել է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը:

Նրա խոսքով, Հայաստանում առաջին վենչուրային հիմնադրամը կստեղծվի կառավարության մասնակցությամբ` 6 միլիոն դոլար նախնական կապիտալով: 50 տոկոս մասնակցություն պետք է ապահովի մասնավոր հատվածը: «Այսօրվա դրությամբ արդեն մշակվել է հիմնադրամի աշխատանքի լիակատար մոդել և կառավարիչների գալիք նիստին կառաջարկվի տեխնիկական խնդիր կառավարիչի համար, որի շնորհիվ մենք կարող են հույս ունենալ, որ մինչև տարեվերջ կունենանք այդ կառույցը»,- ասել է Ենգիբարյանը: