11 ապրիլի 2012 - 15:51 AMT
Ամերիկյան Մեն նահանգի Սենատը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

Ամերիկյան Մեն նահանգի Սենատը ապրիլի 10-ին Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձև է ընդունել: Բանաձևում նշվում է, որ 1915 թվականին Օսմանյան Թուրքիան հայ ժողովրդի ոչնչացման արշավ է իրականացրել, որի արդյունքում սպանվել է ավելի քան 1,5 միլիոն մարդ: Բանաձևի հեղինակները, հիշեցնելով, որ Ցեղասպանությունից մազապուրծ եղածների մի մասը բնակություն է հաստատել Մեն նահանգում, հայտնել են, որ ուզում են հարգանքի տուրք մատուցել հայերին այն ներդրման համար, որը նրանք կատարել են նահանգի զարգացման գործում, և ցավակցություն հայտնել զոհվածների ընտանիքներին: