11 ապրիլի 2012 - 15:59 AMT
Ֆրանսիայի դեսպանատունը չի այրվում

Լուրեր են տարածվել, որ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունն այրվում է:

Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտնեց Արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի խոսնակ Նիկոլայ Գրիգորյանը, տարածված տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը: Իրականում Ֆրանսիայի դեսպանատանը կատարվում է ուսումնամարզական վարժանք: