11 ապրիլի 2012 - 16:49 AMT
Ապրիլի 23-ին Երևանում բացվելու է Մշո ճառընտիրի արձանը

Երևանը գրքի մայրաքաղաք հռչակելու, և հայ գրատպության 500-ամյակի կապակցությամբ ապրիլի 23-ին Մատենադարանի հարևանությամբ բացվելու է Մշո ճառընտիրի արձանը: Այդ մասին մամլո ասուլիսում ասաց Հայաստանի գրողների միության նախագահ Լևոն Անանյանը:

Երևանը գրքի մայրաքաղաք է հռչակվելու ապրիլի 22-ին: Գրքի ներկայիս մայրաքաղաքի` Բուենոս Այրեսի քաղաքապետը հանդիսավոր կերպով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին է հանձնելու «բանալին»: Երևանը գրքի մայրաքաղաք կլինի ուղիղ մեկ տարի:

Տարվա շրջանակներում Երևանի կենտրոնում բացվելու են գրքի բացօթյա տոնավաճառներ, կառուցվելու է 22 բեմ: Սպասվում են բազմաթիվ ցուցահանդեսներ, օտարերկրյա պատվիրակությունների այցեր: