«Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների խնդիրը զիջումների ծավալի խնդիր է»,- այսօր մամլո ասուլիսում հայտարարել է իրանագետ Նվեր Դավթյանը: Արևմուտքը պահանջում է Իրանից տապալել միջուկային ծրագիրը, Իրանը հայտարարում է դրա խաղաղ ուղղվածության մասին: Բացի դրանից, Դավթյանի խոսքով, իրանական միջուկային ծրագիրն ունի բարոյական ասպեկտ:
Իրանը, որը ձգտում է առաջնորդ դառնալ մահմեդական աշխարհում և տարածաշրջանում, պետք է ցուցադրի իր ուժը, իր պոտենցիալը, կարծում է Դավթյանը, նշելով, որ այս փուլում Իրանի գիտատեխնիկական զարգացումը զիջում է մակարդակին, որի մասին նա հայտարարում է:
Իրանին փորձում են արգելակել բոլոր ուժերով, փակելով սարքավորումների և տեխնիկայի առաքման ուղիները, սակայն Իրանն ունի սեփական սպառազինությունները, որոնք որակով զիջում են արևմտյան նմուշներին:
«Իր հայտարարություններից մեկում Ահմադինեժադը հայտարարել է, որ վերջին 30 տարում Իրանը պատերազմել է առանց միջուկային զենքի և ոչ մի խնդիր չի ունեցել, դա ևս մեկ անգամ հաստատում է, որ միջուկային ծրագիրը կրում է ցուցադրական բնույթ»,- ասել է փորձագետը: