11 ապրիլի 2012 - 17:41 AMT
Շենգավիթի մի մասում ջուր չի լինի

«Երևան Ջուր» ընկերությունից PanARMENIAN.Net-ին տեղեկացրեցին, որ վերանորոգման աշխատանքների հետ կապված, ապրիլի 12-ին ժամը 10.00 - 22.00 կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի Վերին Շենգավիթ 2-րդ, Գ.Նժդեհ, Արշակունյաց, Ս.Զորավար, Սևանի, Մայիսի 9-ի, Ֆրունզե, Ս.Սարգսյան, Մանանդյան, Չեխով, Մանթաշյան, Եղբայրության, Նիզամի, Կոտովսկու, Պոպովի, Մադոյան փողոցների և հարակից տարածքների ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: