11 ապրիլի 2012 - 17:53 AMT
Հայաստանն ու ԱՄԷ քննարկում են հարաբերությունների զարգացման հեռանկարները

Ապրիլի 10-ին Արաբական Միացյալ Էմիրություններում Հայաստանի Հանրապետության դեսպան Գեղամ Ղարիբջանյանն իր հավատարմագրերը հանձնեց ԱՄԷ նախագահ Շեյխ Խալիֆա բին Զայեդ Ալ Նահայանին, տեղեկացնում է ՀՀ արտգործնախարարությունը: Հավատարմագրերի հանձնման արարողությունից հետո կայացած զրույցի ընթացքում դեսպան Ղարիբջանյանը ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ողջույններն ու բարեմաղթանքները փոխանցեց ԱՄԷ նախագահին: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան - ԱՄԷ հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցեր: ԱՄԷ նախագահը հաջողություն մաղթեց դեսպանին և կարևորեց Հայաստանի հետ հետագա համագործակցության խորացումը:

ԱՄԷ նախագահը իր ջերմ ողջույններն ու բարեմաղթանքները փոխանցեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին: