11 ապրիլի 2012 - 18:22 AMT
Բացվել է UBAnk էլեկտրոնային ֆինանսական գրադարանը

Այսօր` ապրիլի 11-ին տեղի է ունեցել UBAnk էլեկտրոնային ֆինանսական գրադարանի բացման արարողությունը` Հայաստանի բանկերի միության և ԱՄՆ ՄԶԳ Ֆինանսական Կայունության Գործընկերներ ծրագրի հետ համագործակցության շրջանակներում համատեղ ֆինանսավորման շնորհիվ: Ինչպես PanARMENIAN.Net-ին տեղեկացրին միությունից, գրադարանը պարունակում է համաշխարհային հեղինակավոր խմբագրություններից ձեռքբերված ֆինանսաբանկային ոլորտի մասնագիտական և ժամանակակից գրականություն` ինչպես սկսնակների և ուսանողների, այնպես էլ ոլորտի պրոֆեսիոնալների համար: Հայաստանի բանկերի միության նախագահ Աշոտ Օսիպյանը և ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության տնօրեն Ջաթինդեր Չիման ընդգծել են ոլորտում նման գրադարանի ստեղծման կարևորությունն ու անհրաժեշտությունը:

Գրադարանում ընդգրկվել են բանկային գործի, միջազգային ֆինանսների, ներդրումների և արժեթղթերի շուկայի, ֆինանսների կառավարման, ֆինանսական կարգավորման վերաբերյալ գրքեր: Ընդգրկված գրքերից երկուսը թարգմանվել են հայերեն` ընթերցողների համար առավել մատչելի դարձնելու նպատակով:

Օսիպյանի ընդգծել է, որ տարեց տարի գրադարանը համալրվելու է նոր հեղինակավոր գրքերով և բանկային համակարգին առնչվող նյութերով:

Կարևորվել են նաև էլեկտրոնային րադարանի տեխնիկական լուծումները` գրադարանում տեղ գտած գրքերի հեղինակային իրավունքների առավելագույն պաշտպանվածությունն ապահովելու նպատակով: