Ի պատասխան ադրբեջանական ԶԼՄ-ներում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին կազակական շքանշան հանձնելու տեղեկատվությանը, Հայկական կազակական ուժերի համատեղ միավորումը (ՀԿՈՒՀՄ) հրապարակել է ՀԿՈՒՀՄ գերագույն ատաման Նվեր Թորոսյանի հայտարարությունը, հաղորդում է կազակական ուժերի մամլո ծառայությունը: Դրանում մասնավորապես ասվում է. «Կազակություն ընդունելու անբաժանելի մաս է եղել և մնում քրիստոնեական հավատը:
Կազակությունը և մահմեդականությունն անհամատեղելի բաներ են»,- նշել է նա: «Իսկ մահմեդական կազակությունը, դա, ամենայն հավանականությամբ, հերթական պատմական նոու հաուն է ադրբեջանական ձևով, որը ոչ մի ընդհանուր բան չունի տոհմիկ կազակների հետ»,- ասել է Թորոսյանը:
Նրա խոսքով, կասկածելի են Ադրբեջանի նախագահի «արժանիքները» Ատամանի շքանշան ստանալու մեջ «կազակության ամրապնդման և զարգացման մեջ ունեցած մեծ ավանդի, ինչպես նաև ծայրահեղականության և ահաբկեչության հետ պայքարի համար», քանի որ Ադրբեջանում չկա կազակներին նվիրված ոչ մի հուշարձան, իսկ Ղարաբաղում Հեյդար Ալիևն օգտագործել է Աֆղանստանի, Թուրքիայի, Չեչնիայի ահաբեկչական խմբավորումների անդամներին, ասել է Թորոսյանը:
Նա հավաստիացրել է, որ Հայաստանի կազակները թույլ չեն տա մարդկանց, ովքեր շքանշաններ են հանձնում կազակության առջև հակաարժանիքների համար, արատավորել կազակի բարի քրիստոնեական անունը: