11 ապրիլի 2012 - 20:13 AMT
Թուրքիայի խորհրդարանը հավանություն է տվել ոչ ռեզիդենտների կողմից սեփականության գնման մասին օրենքին

Թուրքիայի խորհրդարանի արդարադատության կոմիտեն այսօր հավանություն է տվել օրենքին, որը օտարերկրյա քաղաքացիներին թույլ է տալիս հողային սեփականություն ձեռք բերել Թուրքիայում: Այդ մասին հաղորդում է TRT Haber հեռուստաալիքը:

Ավելի վաղ Թուրքիայում կարող էին սեփականատեր դառնալ այն երկրների քաղաքացիները, որտեղ կարող էին հողամաս ձեռք բերել Թուրքիայի քաղաքացիները: