11 ապրիլի 2012 - 21:32 AMT
Բրազիլիայի նախագահը քննադատել է Իրանի հանդեպ ԱՄՆ պատժամիջոցները

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Սպիտակ տանն ընդունել է Բրազիլիայի նախագահ Դիլմա Ռուսեֆին: Ինչպես հաղորդում է Euronews-ը, հանդիպման ընթացքում Դիլմա Ռուսեֆը քննադատել է Իրանի հանդեպ ԱՄՆ պատժամիջոցները:

Նա հայտնել է, որ այդ սահմանափակումների մշտական բնույթը կարող է խորացնել ճգնաժամը Մերձավոր Արևելքում և հանգեցնել աշխարհում նավթի սակագնի զգալի աճին:

Հանդիպման մյուս թեմաներից էր աշխարհի զարգացած երկրների ֆինանսական քաղաքականության հանդեպ քննադատությունը:

Ռուսեֆը վստահ է, որ զարգացած երկրների դրամի արժողության նվազումը հանգեցրել է այդ երկրներում արդյունաբերական ապրանքի գնանկմանը: Արդյունքում պակաս զարգացած տարածաշրջաններում էժան ապրանքի մրցակցություն է առաջացել: