14 ապրիլի 2004 - 23:25 AMT
«ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ» ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԴԱՇԻՆՔԻ ՄԱՄԼՈ ՔԱՐՏՈՒՂԱՐ ՌՈՒԶԱՆՆԱ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ ԱԶԱՏ Է ԱՐՁԱԿՎԵԼ ԿԱԼԱՆՔԻՑ
Ապրիլի 12-ի լույս 13-ի գիշերը Հայաստանի իրավապահ մարմինների կողմից ձերբակալված «Արդարություն» ընդդիմադիր դաշինքի մամլո քարտուղար Ռուզաննա Խաչատրյանը կալանքից ազատ է արձակվել: Այդ մասին «Արմինֆո» գործակալությանն է հաղորդել Ռ.Խաչատրյանի փաստաբան Աշոտ Սարգսյանը` շինծու անվանելով իր պաշտպանյալին ՀՀ Քրեական օրենսգրքի «բռնի իշխանափոխության կոչեր»հոդվածով ներկայացված մեղադրանքները: Փաստաբանի խոսքերով, կալանքի ընթացքում Ռ.Խաչատրյանը սկզբում հանդես է եկել որպես «Արդարություն» դաշինքի դեմ հարուցված քրեական գործով կասկածյալ, այնուհետեւ որպես վկա: