12 ապրիլի 2012 - 15:27 AMT
ԱԶԲ-ն ՀՆԱ աճի դանդաղում է կանխատեսում՝ Եվրոպայի ու ՌԴ տնտեսությունների թուլացման պատճառով

ՀՆԱ աճի արագացումը Հայաստանում 2012-2013թթ. կսահմանափակվի Եվրոպայի երկրների տնտեսությունների թուլացմամբ և հնարավոր բացասական ազդեցությամբ Ռուսաստանի վրա, որը դրամական փոխանցումների հիմնական աղբյուրն է դեպի Հայաստան: Այդ մասին ասվում է Ասիական զարգացման բանկի պաշտոնական կայքում զետեղված Ասիայի զարգացման տարեկան տեսության մեջ:

ԱԶԲ-ն ՀՆԱ աճի դանդաղում է կանխատեսում մինչև 3,8 տոկոս 2012թ. և ավելացում մինչև 4,2 տոկոս 2013թ.: «Արդեն անցկացվող կառուցվածքային քաղաքական բարեփոխումները թույլ կտան բարելավել ներդրումային մթնոլորտը»,-գտնում են ԱԶԲ մասնագետները:

Գնաճը կդանդաղի մինչև 4,1 տոկոս ընթացիկ տարում և կհասնի 4,5 տոկոսի 2013թ.: