12 ապրիլի 2012 - 16:39 AMT
Ապրիլի 13-14-ը կդադարեցվի Նոր Նորքի 5-րդ և 8-րդ զանգվածների ջրամատակարարումը

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ ապրիլի 13-ին` ժամը 08.00-ից մինչև ապրիլի 14-ը ժամը 20.00-ը կդադարեցվի Նոր Նորք վարչական շրջանի 5-րդ և 8-րդ զանգվածների ջրամատակարարումը: Կջրազրկվեն նաև Վիլնյուսի նրբանցքի 35, 36, 43, 44, 45, 46, 46Ա շենքերը և հարակից տարածքները:

Ինչպես PanARMENIAN.Net-ին հաղորդում են «Երևան Ջուր» ընկերությունից` ջրազրկումը կապված է վթարի վերացման աշխատանքների հետ: