Սիրիայի ներքին գործերի նախարարությունը հինգշաբթի օրը շրջաններից, որտեղ անկարգություններ էին տեղի ունենում, փախուստի դիմած սիրիացիներին կոչ է արել տուն վերադառնալ, հաղորդում է սիրիական պետական հեռուստատեսությունը: «ՆԳՆ-ը քաղաքացիներին, ովքեր ստիպված են եղել լքել իրենց տները և մեկնել Սիրիայի այլ շրջաններ կամ հարևան երկրներ, կոչ է անում տուն վերադառնալ»,- հայտնել է հեռուստատեսությունը, հաղորդում է Ինտերֆաքսը:
Այդ կոչը հնչել է պետական հեռուստատեսության եթերում Սիրիայում հրադադարի վերջնաժամկետի լրանալուց ութ ժամ անց: