12 ապրիլի 2012 - 17:44 AMT
Արամ Ա-ն սատարել է բռնազավթված տարածքում կիպրոսցիների իրավունքները հարգելու պահանջին

Մեծ Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը հատուկ նամակ է ստացել Կիպրոսի ԱԳՆ ղեկավար Էրատո Կոզակու-Մարկուլիսից, որում նախարարը տեղեկացրել է կաթողիկոսին այն մասին, որ թուրքական վարչակազմը Կիպրոսի հյուսիսային մասում արգելել է հունական եպիսկոպոս Քրիստոֆորին Զատկի առթիվ այցելել հյուսիսային Կիպրոս: Նամակում նաև նշվում են Կիպրոսի բնակիչների իրավունքները ոտնահարելու այլ փաստեր: Կոզակու-Մարկուլիսն այդ նամակով խնդրել է Արամ Առաջինին իր ազդեցության օգնությամբ դատապարտել թուրքական իշխանությունների գործողությունները:

Պատասխան նամակում կաթողիկոսը, դատապարտելով թուրքական իշխանությունների քաղաքականությունը, հաղորդել է, որ նա դիմել է Միջին Արևելքի Եկեղեցիների խորհուրդ, որպեսզի այն հանդես գա նման քաղաքականության սուր քննադատությամբ և արտոնի խղճի ազատություն Կիպրոսի բռնազավթված հատվածում: