12 ապրիլի 2012 - 18:19 AMT
Հայաստանում կբացվի «Ռոսսելխոզբանկի» ներկայացուցչություն

Հայաստանում կբացվի «Ռոսսելխոզբանկի» ներկայացուցչություն: Նման որոշում է ընդունվել մարտի 26-ին Դիտորդական բանկի նիստում: Ինչպես հաղորդում է Ռոսսելխոզբանկի մամլո ծառայությունը, փետրվարին Ռուսաստանի առաջին փոխվարչապետ Վիկտոր Զուբկովի Հայաստան կատարած այցի ընթացքում որոշում է ընդունվել գյուղատնտեսության ոլորտում ՌԴ երկու խոշոր պետական կառույցների համատեղ գործունեություն սկսելու մասին՝ Ռոսագրոլիզինգի և Ռոսսելխոզբանկի:

Փորձագետներն իրենց հերթին կարծում են, որ Ռոսագրոլիզինգի և Ռոսսելխոզբանկի համատեղ գործուենությունը դրական ազդեցություն կունենա Հայաստանում ոլորտի զարգացման վրա: