13 ապրիլի 2012 - 09:59 AMT
«Ժամանակ». Հարթաշենցի անչափահաս աղջկա նկատմամբ նշանակվել է փորձաքննություն

Սյունիքի մարզի Հարթաշեն համայնքում 14-ամյա աշակերտուհուն բռնաբարելու մեջ մեղադրվող Հարթաշենի գյուղապետ Ազատ Ղուկասյանը, ինչպես հայտնի է, կալանավորված է: «Ժամանակը» պարզել է, որ բռնաբարված անչափահաս աղջկա նկատմամբ արդեն նշանակվել է դատահոգեբանական և դատահոգեբուժական փորձաքննություն, շարունակվում են գործով հարցաքննությունները, նախաքննությունն ընթացքի մեջ է:

1962թ. ծնված Ազատ Ղուկասյանի անունը կապվում է նման այլ միջադեպերի հետ ևս: Նա ժամանակին դպրոցի տնօրենն էր, և ըստ խոսակցությունների, պաշտոնանկ է արվել աշակերտուհիների նկատմամբ սեռական ոտնձգությունների պատճառով: