16 ապրիլի 2004 - 20:21 AMT
ՀՈՒՆԱՍՏԱՆՈՒՄ ՀԱՆԴԻՍՈՐԵՆ ՆՇՎԵԼ Է ՍՈՒՐԲ ԿԱՐԱՊԵՏ ՀԱՅԿԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒ 128-ԱՄՅԱԿԸ
Հունաստանի Ալեքսանդրապոլիս քաղաքում օրերս հանդիսորեն նշվել Է տեղի Ս. Կարապետ հայկական եկեղեցու հիմնադրման 128-րդ տարեդարձը: Այդ կապակցությամբ եկեղեցում օրերս պատարագ Է մատուցել Թրակիայի հոգեւոր հովիվ Պողոս քահանա Բալթայանը: Ինչպես տեղեկացնում է Փարիզում լույս տեսնող «Յառաջ» թերթը, արարողության մասնակիցներին բաժանվել Է հայերեն-հունարեն մի գրքույկ` նվիրված հայ զորավար Անդրանիկի Ալեքսանդրապոլսում ապրած շրջանին: